Artbox Hub-ը 8-շաբաթյա աքսելերատոր է ստեղծված մշակութային հաստատություններն ու կազմակերպությունների համար, որը մասնակիցներին առաջարկում է վերաիմաստավորել իրենց ռազմավարությունը և ակտիվացնել մշակութային տարածքները որպես ցայտունկենտրոններ իրենց համայնքների համար։ Աշխատելով լավագույն բիզնես փորձագետների և հեղինակավոր միջազգային հաստատությունների մշակութային առաջնորդների հետ՝ մասնակից կազմակերպությունները կմշակեն իրենց կառույցները թարմացնելու, լսարանը մեծացնելու և ակտիվացնելու ռազմավարություն, ինչպես նաև ստեղծելու հասանելի և ոգեշնչող մշակութային կենտրոններ։ Ծրագրի ավարտին հաստատությունները կներկայացնեն իրենց տարածքները մշակութային ստեղծարար կենտրոններ դարձնելու նախագծերը, և դրանցից 3-ը կընտրվեն՝ ստանալու 50,000 եվրոյի չափով դրամաշնորհ և բրենդավորման աջակցություն՝ իրենց ծրագիրը կյանքի կոչելու համար:
Ծանոթացե՛ք և սովորե՛ք խոշոր միջազգային մշակութային հաստատությունների առաջորդներից:
Մշակե՛ք ձեր կազմակերպության ռազմավարությունը ֆինանսական և մշակութային հաջողության համար:
Ներկայացրե՛ք ձեր համայնքի ներգրավվածությունը մեծացնելու և ձեր կազմակերպությունը մշակութային կարևոր կենտրոն դարձնելու նախագիծը: Ներկայացված նախագծերի հիման վրա 10 կազմակերպություններից 3-ին կտրամադրվի 50,000 եվրոյի չափով դրամաշնորհ՝ նախագծերը կյանքի կոչելու համար:
Իմացե՛ք, թե ինչ եք սովորելու ծրագրի ընթացքում
Ինչպես մեծ, բայց պրագմատիկ երազանքներ ունենալ ձեր ստեղծարար տարածքի մասին
Ինչպես ձեր այցելուների փորձառությունը հիշարժան դարձնել
Ինչպես պահպանել մշտական այցելուներին և գրավել նորերին
Ինչպես խելացիորեն դրամայնացնել և ավելացնել եկամուտները
Ինչպես վարել արդյունավետ մարքեթինգ՝ ձեր լսարանին գրավելու համար
Ինչպես լինել լավ ղեկավար և ոգեշնչել թիմին
Ինչպես ստեղծել գրավիչ մշակութային կենտրոն (Hub)
Ինչպես կյանքի կոչել ձեր մշակութային կիզակետի երազանքը
Artbox՝ միավորելով
արվեստն ու բիզնեսը